ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մերկելը վերադարձավ, Ջոնսոնը՝ ոչ

Մերկելը վերադարձավ, Ջոնսոնը՝ ոչ
04.04.2020 | 11:16

Ապրիլի 3-ին Անգելա Մերկելը վերադարձավ կանցլերի աշխատասենյակ՝ նա ստիպված էր ինքնամեկուսանալ: «Կանցլերն այսօր վերադառնում է աշխատավայր և շարունակում է ղեկավարել Գերմանիան տեսակոնֆերանսի միջոցով»՝ փոխանցում է France-Presse-ը՝ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի հայտարարությունը: Մերկելի՝ կարանտին գնալու մասին հայտարարվեց մարտի 22-ին, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց բժշկի մոտ, որ մի քանի օր առաջ ներարկում էր արել կանցլերին: Կարանտինի ժամանակ կանցլերն անցել է COVID-19-ի 3 տեստ, բոլորի պատասխանները բացասական էին:
DW-ն կանցլերի՝ կարանտինային օրերի մասին պատմելիս՝ ընդգծել է, որ Գերմանիայիում կանոնները բոլորի համար նույնն են՝ ցանկացածը, որ վարակակրի հետ կապ է ունեցել, պարտավոր է 2 շաբաթ ինքնամեկուսանալ: Այնուհանդերձ՝ եթե Անգելա Մերկելը կարանտին է գնացել մարտի 22-ին, նա ինքնամեկուսացել է ոչ ավելի, քան 12 օր: Համենայն դեպս՝ մարտի 22-ին կանցլերը մամլո ասուլիս էր տալիս, որի ժամանակ տեղեկացնում էր Գերմանիայում կարանտինային կանոնների խստացման մասին: Ասուլիսը տեսակապով չէր, ներկա էին լրագրողներ:
RFI


Հ.Գ. Բեռլինի Սենատը սահմանել է տուգանքներ՝ կարանտինի սահմանափակումները խախտելու համար, ներառյալ՝ շրջապատից մեկուկես մետր հեռավորությունը չպահպանելը: Քաղաքում սահմանափակող միջոցառումները երկարաձգվել են մինչև ապրիլի 19-ը: Փողոցում և հասարակական վայրերում միմյանցից 1.5 մետր հեռավորություն չպահպանելու համար տուգանքը կարող է լինել 25-500 եվրո: Սպորտ և վազք թույլատրված է, բայց չի կարող մասնակցել նույն ընտանիքից երկու անդամից ավելի: Տան հարկադիր կարանտինային ռեժիմի խախտման համար տուգանքներ են սահմանվում 250- 2500 եվրո: Առանց հարգելի պատճառի փողոցում հայտնվելու համար տուգանքը կարող է լինել մինչև 100 եվրո: Գերմանիայում բոլոր հասարակական վայրերը փակ են, բացառությամբ՝ մթերային խանութների: Երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակվելու 85 063 դեպք, մահացել է 1111 մարդ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի բախտը այդքան չի բերել՝ նա արդեն մեկ շաբաթ ինքնամեկուսացված է՝ կորոնավիրուսկի տեստը դրական արդյունք է տվել, և նա դեռ բարձր ջերմություն ունի՝ ինչպես ինքն է Թվիթերում գրել: Նա ինքնամեկուսացել է մարտի 27-ից, աշխատում է Դաունինգ սթրիթում, խորհրդակցություններ է անցկացնում տեսակապով: Թվիթերում նա գրել է. «Թեպետ ինձ լավ եմ զգում, և արդեն մեկ շաբաթ անցկացրել եմ մեկուսացման մեջ, ցավոք, դեռ որոշ կարևոր ախտանիշներ մնում են: Ես դեռ ջերմություն ունեմ: Կառավարության քաղաքականության համապատասխան՝ ես պետք է մնամ մեկուսացման մեջ մինչև այս ախտանիշներն անցնեն: Մենք անընդհատ աշխատում ենք մեր ծրագրի վրա, որ հաղթենք այս վիրուսին»: Վարչապետը հավելել է, որ առաջիկա հանգստյան օրերին երկրում լավ եղանակ է լինելու և հավանաբար, կցանկանան տնից դուրս գալ: «Ես կոչ եմ անում տանը մնալ: Խնդրում եմ՝ հետևեք իշխանությունների խորհուրդներին»՝ հորդորել է վարչապետը՝ ըստ BBC-ի:


Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 017 394-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 000-ից: Ապաքինվել է 213 217 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 245 373 հաստատված դեպք կա, մահացածների թիվն անցել է 6 000-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է՝ հաստատված դեպքերի թիվը 115 242 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով՝ 13 915 մարդ:


Երրորդ տեղում է Իսպանիան՝ 112 065 է: Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվը 10 000 է: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին՝ 84 794 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1107:
Գերմանիային հաջորդում է Չինաստանը՝ 81620 ընդհանուր և ընդամենը 31 նոր դեպքերով։ Վարակի ծագման երկրում մահացել է 3 322 մարդ։
Ֆրանսիայում վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 59 105 է: Մահացության ցուցանիշը 5 387 է: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 160: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 33 718 է, Շվեյցարիայում՝ 18 827, Թուրքիայում՝ 18 135։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 148 դեպք կա, Ռուսաստանում` 4 149: Մեկ օրում 600-ից ավելի նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 34 մարդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ